Թոմ Ֆելթոնը ճանաչում ձեռք բերեց Հարրի Փոթերի տիեզերքում Դրակո Մալֆոյի պաշտամունքային դերի շնորհիվ։ Պարզվում է, որ ֆրանշիզայի աստղը, նույնիսկ երկար տարիներ անց, պատրաստ չէ իր սիրելի կերպարը զիջել ուրիշին։ Արտիստը Բրոդվեյի ներկայացմանը կվերադառնա իր դերին, գրում է Variety-ն։
«Հարրի Փոթերի ֆիլմերի մաս կազմելը իմ կյանքի ամենամեծ պատիվներից մեկն էր։ Այս ներկայացմանը միանալը ինձ համար շրջանագծի ավարտի պահ է։ Որովհետև, երբ այս աշնանը սկսեմ խաղալ «Անիծված երեխայում», ես նույն տարիքի կլինեմ, ինչ Դրակոն ներկայացման մեջ», – կիսվել է Ֆելթոնը։
«Հարրի Փոթերը և Անիծված երեխան» ներկայացումը առաջին անգամ ներկայացվել է 2016 թվականի ամռանը Լոնդոնի «Պալաս» թատրոնում։ Դրա հեղինակներն էին Ջեք Թորնը, Ջոն Թիֆանին և գրքերի շարքի ստեղծող Ջ.Ք. Ռոուլինգը։
Ֆելտոնի մասնակցությամբ ներկայացումը կցուցադրվի 2025 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2026 թվականի մարտի 22-ը։ Ապագա ներկայացումը կլինի արտիստի դեբյուտը Բրոդվեյում։ Թոմը կխաղա իր չափահաս կերպարը, ով հայր է դարձել։
















