«Առաջին եթերին սկսնակի պես հուզված էի». Գայանե Ասլամազյանը՝ եթեր վերադառնալու, 2 նոր նախագծերի և լիարժեք երջանիկ լինելու մասին - Showbiz.am

«Առաջին եթերին սկսնակի պես հուզված էի». Գայանե Ասլամազյանը՝ եթեր վերադառնալու, 2 նոր նախագծերի և լիարժեք երջանիկ լինելու մասին

By

Արմենիա TV-ի լուսավոր ու պայծառ կերպարներից մեկը վերադառնում է եթեր. հեռուստադիտողը կրկին՝ 3 տարի անց,  հնարավորություն ունի էկրանին տեսնելու և վայելելու հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանին և ունկնդրելու նրա՝ այդքան եթերային և գեղեցիկ ձայնը: Վերադարձը դեպի սիրելի աշխատանք, ինչ խոսք, հուզիչ է նրա համար, բայց միևնույն ժամանակ անչափ հաճելի: ShowBiz.am-ին Գայանեն պատմել է ստեղծագործական դադարի՝ իր ճիշտ ու տեղին որոշման, այդ ընթացքում կարոտի, սակայն ամենն ամփոփելու, ինչպես նաև նոր նախագծերի մասին:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր կին ինքն է ընտրում իր ուղին. ես այսպես թե այնպես պետք է վերադառնայի իմ աշխատանքին: Այն կինը, որ երբևէ աշխատել է,  որը կայացած է, չի կարող մշտապես հեռու մնալ այդ կյանքից: Ես կարծում եմ, որ ընտանիքն իր տեղն ունի, իսկ աշխատանքը՝  իր. ոչ մեկը  չպետք է տուժի կամ զիջի: Երբ դու գտնում ես գեղեցիկ բալանսը, այդ ժամանակ դու լիարժեք երջանիկ ես»,-ասում է Գայանեն և հավելում, որ մեկ վայրկյան անգամ չի զղջում իր ստեղծագործական դադար ունենալու որոշման մասին: Նա նշում է, որ իսկապես կար կարիք եթերային լռության և ստեղծագործական ուղու ամփոփման:

Նա  միանգամից 2 նոր նախագծում է հանդես գալիս: Առաջարկներն, իհարկե, մեծ ոգևորություն և հիացմունք են պատճառել հաղորդավարուհուն: Առաջին նախագծի առաջարկը Գայանեն ստացել է «Հորիզոն» հեռուստաընկերությունից, որի հետ համագործակցությունն առաջին անգամ է: Հաղորդման ընթացքում հաղորդավարուհին հանդիպում է հայտնի  մարդկանց հետ, փորձում բացահայտել նրանց  թե՛ որպես մարդ, թե՛ որպես մասնագետ: Իսկ նոր անձնակազմից ստացած ջերմ ու սիրալիր վերաբերմունքից նա շատ է շոյվել. «Պետք է ամենայն անկեղծությամբ  նշեմ, որ զգացված եմ այն վերաբերմունքի համար, որն անձնակազմը ցուցաբերեց  իմ նկատմամբ:  Տպավորություն է, որ երկար տարիներ աշխատել եմ նրանց հետ: Վստահ եմ,  որ այս ընկերությունը երկար ու ձիգ տարիների պատմություն կունենա, և ես մշտապես սիրով կհիշեմ այս ժամանակահատվածը»:

Երկրորդ առաջարկն արդեն հարազատ ու սիրելի  Armenia TV-ից է. «US Armenia-ի անձնակազմն ու նախագծերի պրոդյուսերները որոշում են կայացրել ինձ հրավիրելու նոր հեռուստասերիալում նկարահանվելու. անձնակազմն ինձ ծանոթ է, իսկ միջավայրն՝ անչափ հաճելի: Միշտ էլ ուրախալի  է վերադառնալ և աշխատել այն մարդկանց հետ, ում հետ արդեն ունես աշխատանքային փորձ»:

Նոր հեռուստասերիալում, որտեղ նկարահանվում է դերասանուհին, հանդես է գալիս հենց իր իրական անունով. «Խոստովանեմ, որ տարօրինակ է և զարմանալի այն փաստը, որ կերպարս էլ է Գայանե անունը կրում, և ես հուսով եմ, որ այն կսիրվի: Կին, ով բավականին դժվար կայացման շրջան պետք է անցնի, և որի ճակատագիրը պետք է շատերին հուզի»:

Գայանեի խոսքով՝  3 տարի է, ինչ դադարի մեջ է գտնվել, և կարոտն անսահման է հանդիսատեսի ու տեսախցիկի հանդեպ.  «Անկեղծ ասած, շատ կարոտել եմ  այս աշխատանքը, կարոտել եմ հանդիպումը իմ հանդիսատեսի հետ, արձագանքները յուրաքանաչյուր հարցազրույցից հետո:  Հուսամ, որ այն ինչ անելու ենք հիմա, հանդիսատեսի համար հաճելի կլինի և սպասված, իսկ առաջին եթերին սկսնակի պես հուզված էի. տարօրինակ զգացողություն էր, բայց պետք է ասեմ, որ շատ հաճելի: Այս տարիները անցան, ինձ տվեցին հետաքրքիր գույներ ու երանգներ, և այդ ամենը կարտացոլվի  արդեն եթերներում»:

Զրույցի վերջում Գայանեն  նշեց, որ ակնկալիքներն ու սպասումները մեծ են. «Հեռուստադիտողը յուրաքանչյուր շաբաթ կսպասի նոր հանդիպումների և նոր հյուրերի: Հուսամ, որ և՛ հաղորդումը, և՛ հեռուստասերիալը կլինեն սպասված և հաջողված, կվայելեն հասարակության ուշադրությունը, սերն ու ջերմությունը»,- եզրափակեց նա:

Հեղինակ՝ Կիմա Միրզոյան

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած հույզերի և երազանքների, անդառալիորեն կորցրած ժամանակի դառնահամ». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառմամբ անդրադարձել է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ «Պատերազմը դառնահամ ունի. կորցրած մանկության, կիսատ մնացած...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Սիրում եմ քեզ, Հայաստան»․Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին դիմել է համաշխարհային հանրությանը

Իտալացի հայտնի ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով պարբերաբար ելույթ է ունենում Երևանում, կոչով դիմել է համաշխարհային հանրությանը՝ անդրադառնալով Արցախի...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Առաջին օրից արել և անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու շատ ավելին, քան կարող եք պատկերացնել»․ Սիրուշոն հայտնել է, որ ամուսինն Արցախում է

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ, որին կից գրել է․ «Դժվարագույն շրջան...
Ավելին