Ինչի՞ համար են վիճել Քիմ Քարդաշյանն ու Քենդալ Ջենները

38-ամյա Քիմ Քարդաշյանը վեճի է բռնվել 23-ամյա Քենդալ Ջեների հետ։ Կռվի պատճառ է դարձել Քիմի և Քանյեի կրտսեր որդու՝ Փսալմի անունը։

Երբ փոքրիկը լույս աշխարհ է եկել, Քարդաշյանը քրոջը՝ Քենդալին իր մոտ է կանչել։ Քարդաշյանը ցանկացել է քրոջ հետ քննարկել՝ ինչպես անվանակոչել երեխային։ Սակայն մոդելը չի օգնել անվան ընտրության հարցում։ Քենդալին դուր չի եկել Քիմի և Քանյեի հավանած անունը։

Արդյունքում ամունինները հաշվի չեն առաել Քենդալի կարծիքը և նորածին որդուն անվանակոչել են Փսալմ։ «Ես մտածում եմ, որ բոլոր անուններն էլ իսկապես գեղեցիկ էին, բայց ես ուրիշ անուն էի ցանկանում»,- նշել է Քենդալը The Tonight Show-ի ժամանակ։

Քարդաշյանին դուր չի եկել, որ Ջենները այդ մասին իրեն անձամբ չի ասել, այլ հայտնել է շոուի ժամանակ։ «Ես գիտեմ, թե ինչ է ասել Քենդալը։ Այդ ամենը ասա ինձ, այլ ոչ թե հեռուստատեսությամբ»,- քրոջն ասել է Քիմը։

Այնուհետև Քիմը պատմել է պատահածի իր տարբերակը։ Քարդաշյանը բացատրել է, թե ինչու է մոդելը այդպես էմոցիոնալ կերպով արձագանքել իր որոշմանը։ «Ես կանչեցի Քենդալին և Քայլիին ինձ մոտ, որպեսզի կարողանայի կողմնորոշվել ապագա երեխայի անվան հարցում։ Մենք շատ երկար ընտրում էինք, և վերջիվերջո ինձ ու Քայլիին դուր եկավ Փսալմ անունը։ Ես մտածում եմ, որ Քենդալը բարկացել է, քանի որ իր տարբերակը չի ընտրվել։ Նա պնդում էր, որ երեխային անվանակոչենք Ֆելլոն»,- ասել է Քարդաշյանը Live with Kelly and Ryan շոուի հաղորդավարին։