«Խումբը որևէ հոնորար չի վերցնելու ելույթի համար»․ SOAD-ը հայտարարություն է տարածել երևանյան գալիք համերգի վերաբերյալ - showbiz.am

«Խումբը որևէ հոնորար չի վերցնելու ելույթի համար»․ SOAD-ը հայտարարություն է տարածել երևանյան գալիք համերգի վերաբերյալ

By

Նախ նշենք, որ System of a Down ռոք խումբը 2020-ի հունիսին համերգ կունենա Հայաստանում: Այս մասին ավելի վաղ հայտնել էր խմբի մենակատար Սերժ Թանկյանը: Խմբի անդամներն այսօր ստիպված են եղել հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, քանի ոչ նրանց դուր չի եկել այն փաստը, որ իրենց անունը շահարկում են քաղաքական կոնտեքստներում։

Խմբի հրապարակած հայտարարության մեջ ասվում է․ «Ցավալի է, երբ աշխարհում քաղաքականացնում են, գրեթե, ամեն ինչ, երբ, քաղաքական նկատառումներից ելնելով, կեղծ լուրեր տարածելու միջոցով վարկաբեկվում են արտիստների ազնիվ մղումները։ Վերջերս իմացանք, որ հայկական մի քանի լրատվամիջոց տեղեկություն են տարածել, թե մենք շահույթ ենք ստացել 2015 թվականին Հանրապետության հրապարակում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգից։ Ոչինչ ճշմարտությունից այնքան հեռու չէ, որքան սա։ 2015 թվականին Հայաստանի կառավարությունը խմբին հրավիրել է և հովանավորել՝ վճարելով բոլոր ծախսերը, այդ թվում՝ բեմի տեղադրումը, անձնակազմի մեկնումը, մնալու ծախսերը։ Խմբի անդամներից ու պրոֆեսիոնալ ողջ անձնակազմից որևէ մեկը ոչ մի գումար չի աշխատել այդ շոուից»։

Ի դեպ, հունիսին սպասվող համերգն էլ շահույթներ չի հետապնդելու։ «Մենք սիրով ենք ընդունել ներկայիս կառավարության առաջարկը, որպեսզի գալիք ամռանը ելույթ ունենանք Երևանում (ամսաթիվը շուտով կհայտարարենք): Այս դեպքում ևս խումբը որևէ հոնորար չի վերցնելու ելույթի համար։ Մեզ համար ցավալի է, որ կարիք եղավ նման հայտարարություն տարածել։ Մենք տհաճությամբ ենք վերաբերվում այն փաստին, որ խմբի անունը շահարկվում է քաղաքական նկատառումներով»։

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

54-ամյա դերասանուհի Էլիզաբեթ Հարլին լողազգեստով գրավիչ լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին հիացնելով իր սլացիկ մարմնով

Բրիտանացի հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Հարլին Ինստագրամում լողազգեստով գրավիչ լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին հիացնելով իր սլացիկ մարմնով, գրում է Daily...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Աճուրդի կհանվի արևմտյան աստղերի ամենահայտնի լուսանկարները. հասույթը կտրամադրվի կորոնավիրուսի դեմ պայքարին (լուսանկարներ)

Հեղինակավոր Christie’s աճուրդի տունը պատրաստվում է վաճառքի հանել արևմտյան շոու բիզնեսի և հոլիվուդյան աստղերի հայտնի լուսանկարները, որոնց վաճառքից ստացված...
Ավելին