«Մեծ տաղանդի անտանելի բեռը» դրամայի նկարահանման մեկնարկի շուրջ բանակցություններն ավարտական փուլում են, փոխանցում է The Hollywood Reporter-ը:
Գլխավոր դերակատար Նիկոլաս Քեյջի դերում խաղալու է հենց ինքը՝ Քեյջը: Ֆիլմը երկու հերոս է ունենալու՝ ժամանակակից Քեյջ և «1990 թվականի տարբերակը»:
Ըստ սյուժեի՝ Քեյջը հուսահատորեն փորձում է դեր ստանալ Քվենտին Տարանտինոյի նոր ֆիլմում: Քեյջի կերպարը նաև պարտքեր ունի և ստիպված է հայտնվել մեքսիկացի միլիարդատիրոջ ծննդյան երեկույթին:
Սցենարի հեղինակները Թոմ Գորմիկենն ու Քեվին Էթենն են: Համաձայն աղբյուրների՝ դերասանն ինքն է կարդացել սցենարն ու գաղափարին դրական է արձագանքել: