Դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբայրը, ով գտնվում է հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում, հացադուլ է հայտարարել - showbiz.am

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանի եղբայրը, ով գտնվում է հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում, հացադուլ է հայտարարել

By

Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ բաժանմունքում գտնվող 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել են հացադուլ և պահանջում են, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի և այդ բաժանմունքում: Նրանց պահանջն է՝ թույլատրեն հիվանդների հարազատներին սնունդ բերել:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ հեռախոսազրույցում տղամարդը, ով ներկայացել է, որ ինքը դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրն է, ասել է.
«Մեր հարազատները մեզ սնունդ են բերում, սակայն հիվանդանոցի անձնակազմը չի թույլատրում, որպեսզի մենք ստանանք մսեղեն, տաք ճաշեր: Նրանք ասում են, որ միայն պետք է ստանաք մրգեր և քաղցրավենիք: Մենք այստեղի ճաշերը չենք հավանում, բացի այդ էլ, շատ հիվանդներ սոված են մնում, իսկ մենք շատ բան չենք ուզում՝ թույլատրեն, որ ստանանք մեր հարազատների բերած ճաշերը»:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Գիտեմ, որ բոլորը ուրախ կլինեին, եթե բաժանվեինք». Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ամուսնու հաշտության մասին

Օքսանա Սամոյլովան վերջապես խոսել է իր ու ռեփեր Ջիգանի հաշտության ու հարաբերությունների մասին։ Նա լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան...
Ավելին