Աղաս Մանուկյանը՝ 18+ հումորների, չարախոսների և ապագայում ցնցող նորությունների մասին - showbiz.am

Աղաս Մանուկյանը՝ 18+ հումորների, չարախոսների և ապագայում ցնցող նորությունների մասին

By

Դերասան, հումորիստ Աղաս Մանուկյանը վերջերս իր հետևորդներին ներկայացրեց իր երրորդ mash-up տեսահոլովակը։ Ըստ Աղասի՝ և՛ երգը, և՛ տեսահոլովակը կիսահումորային են։
«Երրորդ mash-up-ն անելու միտք վաղուց ունեի, ուղղակի ժամանակ չէի գտնում, քանի որ հյուրախաղերի էի։ Երգի գործիքավորումն արել է Դավիթ Գրեգը, որը համացանցում հայտնի է և այս ժանրում ավելի վաղ ներկայացել է։ Mash-up-ի համար ընտրել եմ բավականին հայտնի ու մերօրյա երգեր, որոնք ներկայումս շատ են շրջանառվում»,- ասաց Աղասը Showbiz.am-ի հետ զրույցում: Հումորիստը հավելում է, որ առաջիկայում ցնցող նորություններ ունի, պարզապես դեռ փակագծեր չի ցանկանում բացել. «Աշխատանքներ են դեռ տարվում այդ ուղղությամբ, ժամանակը կգա և համայն հայությունը կիմանա»։

Աղաս Մանուկյանը հայտնի դարձավ «Stand up comedy show» նախագծից: Բեմից ամենատարբեր թեմաներով լուրջ ու լոռվա բարբառով խոսող երիտասարդը կարճ ժամանակում ոչ միայն սիրվեց հեռուստադիտողի կողմից, այլև գրավեց մի շարք նախագծերի ղեկավարների ուշադրությունը:
Արդյունքում՝ ընդամենը օրեր անց Աղասին երկրպագուները տեսան «ArmComedy  live»-ում՝ իր առանձին էջով, իսկ ամիսներ անց նա առաջին անգամ իրեն որպես դերասան փորձեց «Ֆուլ հաուս 2» սիթքոմում:

Showbiz.am կայքի հետ զրույցում Աղաս Մանուկյանը պատմեց, թե ինչպես ինքը, լինելով օտար լեզվի ուսուցիչ, կարողացավ դառնալ հայտնի հումորիստ ու պահանջված դերասան.

«Հումորով սկսել եմ զբաղվել 2001 թվականից, ՈւՀԱ-ի թիմում էի խաղում:
2016 թվականին «Արմենիա» հեռուստաընկերությունում հեռարձակվում էր Stand Up հաղորդումը, և ինձ ՈւՀԱ-ում նկատելով՝ առաջարկեցին մասնակցել։ Մասնակցեցի ու այդպես էլ սկսվեց։ Հիմնական մասնագիտությամբ անգլերենի և ֆրանսերենի մասնագետ եմ, բայց դրանով չեմ զբաղվում»։

Աղաս Մանուկյանը հավատացնում է, որ նախկինում երբեք չի մտածել, թե կգա մի օր և իրեն կճանաչեն հազարավոր մարդիկ. «Ես միշտ մտածել եմ հայտնի լինելու մասին, բայց լինելով մարզի բնակիչ՝ այդքան էլ չէի հավատում, որ կգա մի օր, ու ինձ կնկատեն»:


Հայ հումորիստները շատ ժամանակ դժվարանում են սցենար գրելիս․ չէ՞ որ ծիծաղելի կատակներ ստանալու համար հարկավոր է հաշվի առնել բազմաթիվ նրբություններ՝ հանդիսատեսի նախասիրությունները, ազգային մտածելակերպը և այլն։ Շատ հումորիստներ չեն խուսափում եթերում 18+ կատակներից, սակայն Աղասը նրանց շարքին չի դասվում։ Նա հստակ սահմանափակումներ ունի իր հումորում և տաբուներ որոշ թեմաների հարցում.
«Ստացված հումորի համար նախ պետք է լինել անկեղծ, ունենալ լավ սցենար ու մատուցել այդ ամենն անմիջական։ Քաղաքական հումոր բացարձակ չեմ անում, 18+ հումոր էլ համարյա չեմ անում, եթե մեկ-մեկ անում եմ, ապա շատ քիչ ու նուրբ»:

Հումորիստն անկեղծ խոստովանում է, որ «Սթենդ–ափ»-ներից առաջ լինում են մտավախություններ կամ կասկածներ, սակայն նա գտել է դրանք հաղթահարելու ճանապարհը․ «Ամեն ինչ անելուց առաջ էլ միշտ լինում են նման բաներ, քանի որ կարող են լինել մարդիկ, ովքեր հնարավոր է չհասկանան քո արած հումորն ու այն չաշխատի, դրա համար բեմի վրա պետք է լինել մաքսիմալ անկեղծ։ Հանդիսատեսի լիաթոք ծիծաղն ու ծափերը ինձ համար ամեն ինչ են»:

Չնայած այն բանին, որ հումորիստը կարճ ժամանակում կարողացավ հավաքել երկրպագուների մի ամբողջ բանակ, ովքեր անհամբեր սպասում են նրա ստեղծագործական նորություններին, Աղաս Մանուկյանը չի ժխտում, որ ունի հեյթերներ․ «Չարախոսներ հաստատ կլինեն, ուղղակի պետք չէ նրանց ուշադրություն դարձնել․ նրանց պետք է խղճալ, քանի որ այդպիսի մարդիկ ուշադրության պակաս են ունեցել և ունեն»:

Հումորիստի համար Stand Up-ում ամենակարևորը՝ անկեղծությունն է․ «Հանդիսատեսը պետք է տեսնի, որ դու եկել ես իրենց հետ կիսվելու, այլ ոչ թե «գործա անում ենք էլի»»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան

 

 

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Այս նախագիծը դեռ վաղուց պիտի սկսեինք»․ Ալինա Ավետիսյանը՝ նոր հեռուստասերիալային դերի և կարանտինի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքի մասին

Դերասանուհի Ալինա Ավետիսյանն այժմ նկարահանվում է «Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խաբկանք» հեռուստասերիալում։ ShowBiz.am-ի հետ զրույցում Ալինան կիսվեց իր հետաքրքիր...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Ռոնալդուն պատմության մեջ առաջին մարզիկն է, ով խաղային կարիերայի ընթացքում վաստակել է 1 միլիարդ դոլար

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմության մեջ առաջին խաղացողն է, ով խաղային կարիերայի ընթացքում վաստակել է 1 միլիարդ դոլար, հայտնում...
Ավելին