Disney կինոստուդիայի պաշտոնական յութուբյան ալիքում հրապարակվել է «Արտեմիս Ֆաուլ» ֆիլմի թրեյլերը, որը հիմնված է իռլանդացի գրող Օուեն Քոլֆերի համանուն գրքի վրա:
Ըստ սյուժեի՝ Արտեմիս անունով (Ֆերդիա Շո) 12-ամյա դեռահասը խաբեբաների ընտանիքից է. նա կարող է խաբել և կողոպտել ցանկացած մարդու, այդ թվում՝ մեծահասակներին: Մի օր նրա հայրը (Քոլին Ֆարելը) անհետանում է: Տղան հանձն է առնում հորը գտնելու առաքելությունը, որի ընթացքում բացահայտում է Էլֆերով, փերիներով, թզուկներով և այլ կախարդական արարածներով բնակեցված հնագույն ստորգետնյա քաղաքակրթություն:
Ֆիլմի ռեժիսորն է Քենեթ Բրանանն է: Ֆիլմում հանդես են գալիս նաև Ջուդի Դենչը, Ջոշ Գադը, Լարա Մաքդոնելը և այլք:
«Արտեմիս Ֆաուլ» ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի մայիսի 29-ին: