Լավագույն ընկերուհիներ ու ոչ միայն պոդիումի վրա

Թվում է, թե Կայա Գերբերը չի շտապում անցնել ինքնամեկուսացման ռեժիմի: Վերջին մի քանի օրերը երիտասարդ մոդելը անցկացրել է ընկերների հետ՝ Կարա Դելևինի ու նրա սիրելի Էշլի Բենսոնի հետ: Այսօր Կայան ու Կարան կրկին նկատվել են սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելիս։

Աղջիկների հանդերձանքները բավականին պարզ էին՝ Կայան կրում էր սպիտակ, կարճ տոպ, ջինսե տաբատ և կաշվե բաճկոն, իսկ Կարան ընտրել էր ամբողջովին սև հագուստ և մոխրագույն գլխարկ:  Միգուցե աստղերը գնում էին մթերք և այլ պարագաներ, որպեսզի վերջապես անցնեն տնային մեկուսացման ռեժիմի: