Երգչուհի Սիան խոստովանել է, որ տատիկ է դարձել - Showbiz.am

Երգչուհի Սիան խոստովանել է, որ տատիկ է դարձել

By

Ավստրալացի երգչուհի Սիան, որը վերջերս խոստովանել էր, որ նախորդ տարի երկու 18-ամյա սևամորթ տղա է որդեգրել, օրերս Apple Music-ին տված հարցազրույցում հայտնել է, որ տատիկ է դարձել, գրում է Fox news-ը։

«Իմ կրտսեր որդին երկու երեխա է ունեցել»,- հայտնել է նա։

44-ամյա Սիան նշել է, որ թեև սկզբում տատիկ լինելու միտքը նրան վախեցրել է, իրականում ուրախ է իր նոր դերի համար։

«Նրանք ինձ նանա են ասում։ Ես փորձում եմ նրանց համոզել, որ ինձ «քաղցրիկ» ասեն, ինչպես Քրիս Ջեներին՝ իր թոռները»,- կատակել է նա։

Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ նախորդ տարի երկու 18-ամյա տղա է որդեգրել։

Նրա խոսքով՝ տղաները չափահաս դառնալուց հետո զրկվելու էին մանկատան աջակցությունից, ուստի՝ որոշել է դառնալ նրանց օրինական խնամակալը։ Երգչուհին հայտարարել էր, որ սիրում է իր նոր ընտանիքը:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Ստեփանակերտը գնդակոծվել է, կան ավերածություններ և զոհեր»․ Մարիամ Մերաբովա

Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան ևս անդրադարձել է արցախա-ադրբեջանական շփման գծում այսօր վաղ առավոտից ծավալվող ռազմական գործողություններին։ Երգչուհին...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Աղոթում ենք հանուն Արցախի ու Հայաստանի պաշտպանության իրենց կյանքը վտանգող քաջ տղամարդկանց ու կանանց համար». Քիմ Քարդաշյան

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դիմել է իր հետևորդներին՝ խնդրելով կոչ անել ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: «Աղոթում ենք...
Ավելին
post-image
ԻնստաԼայֆ ՇոուՆյուզ

«Նրանց, միայն նրանց է ձեռնտու պատերազմը, Հայաստանին՝ ոչ». Գարիկ Մարտիրոսյան

Արցախա-ադրբեջանական հակամարտ գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ շատ հայ հայտնիներ սոցցանցերում հնչեցնում են խոսքեր՝ ի աջակցություն հայրենիքի։ Անմասն չի...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Մենք ունենք անքակտելի իրավունք ապրելու մեր հայրենիքում առանց գոյության սպառնալիքի»․ Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցիալական ցանցերի իր էջերում: «Այսօր արթնացա ու տեղեկացա...
Ավելին