Համացանցում է հայտնվել Դոնալդ Թրամփի մասին «Կոմիի կանոն» սերիալի առաջին թիզերը (տեսանյութ) - Showbiz.am

Համացանցում է հայտնվել Դոնալդ Թրամփի մասին «Կոմիի կանոն» սերիալի առաջին թիզերը (տեսանյութ)

By

Համացանցում հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին «Կոմիի կանոն» (The Comey rule) մինի-սերիալի առաջին թիզերը, գրում է Fox News-ը:

Սերիալում Դոնալդ Թրամփի դերակատարը դերասան և ռեժիսոր Բրենդան Գլիսոնն է, որը հայտնի է Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերում իր մասնակցությամբ։ Բրենդան Գլիսոնի հետ միասին նախագծում նկարահանվել են Ջեֆ Դենիելսը, Քինգսլի Բեն Ադիրը, Ունա Չապլինը և այլք։

Սերիալը հիմնված է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին ղեկավար Ջեյմս Կոմիի A Higher Loyalty: Truth, Lies, and Leadership ( «Բարձրագույն հավատարմություն. ճշմարտություն, սուտ և առաջնորդություն») գրքի վրա, որը հրապարակվել է 2018 թվականի ապրիլին:

Հայտնի է, որ շոուի իրադարձությունները կծավալվեն 2016 թվականին տեղի ունեցած ԱՄՆ նախագահական ընտրությունների շուրջ:

Սերիայի պրեմիերան տեղի կունենա Showtime-ում՝ սեպտեմբերի 27-ին:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ