«Քիմը միակն է, ով արդարության մասին խոսեց, երբ քաղաքական կուսակցությունները լռեցին հանուն ֆինանսի». Մանդի Ստեֆանյան

Ամերիկահայ հայտնի բլոգեր Մանդի Ստեֆանյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում հրապարակումներ է արել՝ աջակցելով Հայաստանին և Արցախին: Նախ նա իր հետևորդներին կոչ է արել միջոցներ նվիրաբերել համահայկական հիմնադրամին, ապա տեղադրել է մեկ այլ օգտատիրոջ հրապարակած լուսանկար, որտեղ գրված է, որ հայերը հենց այս պահին երկրորդ ցեղասպանությանն են ենթարկվում:

Մանդին վերահրապարակել է նաև ամերիկահայ հեռուսաստղ Քիմ Քարդաշյանի տեղադրած լուսանկարն ու գրել. «Հպարտ եմ Քիմով: Նա միակն է, ով արդարության մասին խոսեց, երբ քաղաքական կուսակցությունները լռեցին այդ մասին հանուն ֆինասի: Հիմա նա փորձում է կանխարգելել հայերի հանդեպ երկրորդ ցեղասպանությունը»:

Մանդին տեղադրել է օրեր առաջ Միացյալ Նահանգներում հայերի բողոքի ակցիայի տեսանյութերը և կրկին հորդորել` միջոցներ նվիրաբերել համահայկական հիմնադրամին:

«Առավոտյան սուրճիդ գումարը կարող ես նվիրաբերել մի երկրի, որը կանգնած է երկրորդ ցեղասպանության առջև»,- գրել է նա և ավելացրել, որ սատանան այս աշխարհում քաղաքական գործիչների կերպարանքով է: