Դերասան Ջեյմս Մաքէվոյը գաղտնի ամուսնացել է

Շոտլանդացի հայտնի դերասան Ջեյմս Մաքէվոյը գաղտնի ամուսնացել է։ Այս մասին հայտնել է Daily Mail-ը։

Դերասանն օրինականացրել է հարաբերություններն իր սիրելիի՝ Լիզա Լիբերատիի հետ։ Հիշեցնենք, որ ամուսինները ծանոթացել էին Split հայտնի ֆիլմի նկարահանումների ժամանակ, որտեղ Լիբերատին աշխատել է որպես ռեժիսորի օգնական։

Նշենք, որ Մակեվոյը նախկինում արդեն ամուսնացած է եղել դերասանուհի Անն Մարի Դաֆի հետ: Զույգը միասին ապրել է գրեթե 11 տարի։ Նախկին ամուսինները ունեն համատեղ մեկ որդի: