Պավել Վոլյայի ելույթից հետո Playboy-ի մոդել Մարիա Լիմանը հեռացվել է աշխատանքից

Կատակերգու Պավել Վոլյան բավականին հաճախ է իր ելույթներում ծաղրում տարբեր հայտնի մարդկանց ու աստղերի: Այս անգամ նա անդրադարձել է Playboy-ի մոդել Մարիա Լիմանին, ով Ռոստովի քղաքապետարանում մամուլի ծառայության ղեկավարն է:

Վոլյան դիմել է տեղի պաշտոնյաներին՝ ծաղրանքով հարցնելով՝ ինչու են այդ հաստիքի համար ընտրել հենց Playboy-ի մոդելի, արդյոք չեն եղել այլ արժանի թեկնածուներ:
Հանդիսատեսին Վոլյան ներկայացրել է Մարիա Լիմանի ամբողջովին մերկ լուսանկարը, որտեղ գեղեցկուհու մարմինը պատված է սերուցքային կրեմով և հարցրել է. «Մարիա Լիմանը թեստավորո՞ւմ է ռոստովյան կաթնամթերքը»:

Այս կատակների կողքով անտարբեր չի անցել ինք՝ Մարիան, ով իր ինստագրամյան էջում հրապարակելով նոր, գայթակղիչ լուսանկար գրել է. «Այո, թեստավորում եմ ռոստովյան կաթնամթերքը: Վոլյայի տեսանյութը շատ զվարճալի էր: Ճիշտ է, նա խոսում է բավականին լուրջ թեմաներից, բայց այդ ամենը իրոք ծիծաղելի էր»:
Աղջկա այս հրապարակումից մեկ օր անց նրան հեռացրել են պաշտոնից: