Ամերիկյան արտադրության «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալն արդեն ավարտվել է, սակայն հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի վերջնական տարբերակում չներառված հատվածները հասանելի են հեռուստադիտողին, այս մասին գրել է Entertainment Weekly-ն։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են Տիրիոն Լանիսթերը, Սանսա Սթարքը, Միսսանդեան և Ջիլին ենթարկվում վիխտերի հարձակմանը՝ թաքնվելով Վինթերֆելի ստորգետնյա հատվածում։ Վիխտերը մարդկանց և կենդանիների կենդանացած դիեր են, որոնք ստեղծվել են սպիտակ վհուկների կախարդության հետևանքով։
Ի դեպ, հատվածը մշակված չէ և չունի հատուկ էֆեկտներ։