«Ամենասպասված ու մեծ նվերն ինձ ու իմ ընտանիքին». Դիանա Շատվերյանը խոստովանել է

Երկար ժամանակ է շշուկներ էին պտտվում, որ ոճաբան Դիանա Շատվերյանը երեխայի է սպասում, սակայն գեղեցկուհին ոչ մի կերպ չէր մեկնաբանում դրանք:
Վերջապես, իր ինստագրամյան էջում Դիանան կիսվել է հազարավոր երկրպագուների հետ գեղեցիկ լուսանկարով, որտեղ երևոմ է նրա կլորացած փորիկը:
«2019 թվականին ամենասպասված ու մեծ նվերն ինձ ու իմ ընտանիքին»,- լուսանկարին կից նշել է Դիանան: