Հասմիկ Կարապետյանը սպասում է իր երկրորդ բալիկին

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը սպասում է իր երկրորդ բալիկին։ Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին նշել է, որ չի ուզում բարձրաձայնել, թե հիմա հղիության որերորդ ամսում է։

«Շատ պատահական եմ իմացել, որ բալիկի եմ սպասում։ Հղիությունս 6-7 շաբաթական էր, սակայն չէի էլ կռահում այդ մասին։ Սա միանշանակ Աստծո կամքն է։ Կարծում եմ՝ Աստված զգաց, որ ինձ մնա, միայն Տաթևովս կբավարարվեմ։ Սա ի վերուստ տրված մի բան է՝ օրհնություն, ինչի համար մենք անչափ ուրախ ենք»,- ասել է Հասմիկը։

Երգչուհին ասաց, որ երեխայի սեռն առայժմ իրենք էլ չեն ցանկանում իմանալ․ «Այնքան ուրախ եմ, որ ես ու ամուսինս երեխայի սեռը չենք կարևորում։ Կարևորն առողջ բալիկ ծնվի։ Լինի տղա, թե աղջիկ՝ նույն ուրախությունն ենք ունենալու։ նկեղծ եմ ասում, մեր միջև այդ թեմայով նույնիսկ խոսակցություն չի եղել։ Երեխայի սեռը դեռ չենք ճշտում, առայժմ ուզում ենք անակնկալ լինի»։