Ցեկալոն Բրեժնևայի քրոջը վճարել է ազգանունը փոխելու համար

58-ամյա Ալեքսանդր Ցեկալոյի և նրա 28-ամյա կնոջ՝ Դարինա Էրվինի ամուսնությունը ամիսներ առաջ շոկ էր բոլորի համար և քննարկվում էր բոլոր լրատվամիջոցներում:
Շատերը մեղադրում էին երիտասարդ մոդելին՝ կասկածելով նրան  շահամոլության մեջ, սակայն լրագրողների հետ զրույցում Էրվինան խոստովանել է, որ երկար ժամանակ սիրահարված է եղել Ցեկալոյին, ով տարիներ շարունակ չի նկատել և արհամարհել է իրեն:

Օրեր առաջ Ցեկալոն լրագրողների հետ հարցազրույցում խոստովանել է, որ Դարինա Էրվինը հրաժարվել է փոխել ազգանունը, քանի դեռ այն կրում է Վիկտորյան՝ Ցեկալոյի նախկին կինը, ով Վերա Բրեժնևայի քույրն է։

Քանի որ Ցեկալոյի նախկին կինը հրաժարվել է փոխել է իր ազգանունը, Ցեկալոն նրան մեծ գումար է առաջարկել և կարողացել է փոխել նրա որոշումը:
Աստղի ընկերները լրագրողների հետ զրույցում խոստովանել են, որ Ցեկալոն առանձնատուն է նվիրել Իտալիայում նախկին կնոջը: