Ովքե՞ր կփոխարինեն արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին թագավորական ընտանիքում

Եղիսաբեթ թագուհին որոշել է արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին փոխարինել այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են թագավորական պարտականություններից, գրում է Hello պարբերականը:

Թագավորական կենսագիր Ռոբերտ Լեյսիի կարծիքով՝ թագավորական ընտանիքը կարող են համալրել արքայազն Էնդրյուն, արքայադուստրեր Բեատրիսն ու Եվգենիան:

«Եթե երկուսը դուրս են գալիս խաղից, ապա ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի նրանց տեղը և այդ մարդիկ կարող են լինել Բեատրիսն ու Եվգենիան։ Այժմ մնում է միայն գուշակել, թե արդյոք Բեատրիսը և Եվգենիան կհամաձայնեն, քանի որ երկուսն էլ արդեն մշտական աշխատանք ունեն: Բեատրիսը զբաղեցնում է ՏՏ ընկերության փոխնախագահի պաշտոնը, իսկ Եվգենիան պատկերասրահի արվեստի տնօրենն է», – ասել է Լեյսին։