Արքայազն Հարրիի կինը` Մեգան Մարքլը, երկրորդ ամուսնությանը նվիրված շոու կվարի:
Այդ մասին գրում է Page Six պարբերականը։
Մարքլը «I Do, Redo» ռեալիթի շոուին կմասնակցի որպես խորհրդատու և կսովորեցնի կանանց՝ ինչպես հաջող ամուսնանալ 2-րդ անգամ: Հիշեցնենք, որ մինչ արքայազն Հարրիին հանդիպելը, Մեգան Մարքլն ամուսնալուծված է եղել:
«I Do, Redo» ռեալիթի շոուի յուրաքանչյուր եթերաշրջան բաղկացած կլինի 10 դրվագից։
Միևնույն ժամանակ, Մարքլի հոնորարը բավականին համեստ է:
Page Six պարբերականի տվյալներով` նկարահանման մեկ օրվա համար Մարքլը կստանա ընդամենը 588 դոլար։
The Globe-ը օրեր առաջ հայտնեց Մեգան Մարքլի և Թոմ Քրուզի՝ Մեծ Բրիտանիայում կայացած գաղտնի հանդիպման մասին, իսկ New Idea-ն հրապարակեց նրանց համատեղ լուսանկարը: Հայտնիներին մոտ կանգնած աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել է, որ հանդիպումը կրել է գործնական բնույթ, որի ընթացքում Մեգանը խորհրդակցել է Թոմի հետ, հասկանալու համար, թե ինչպես կարելի է կազմակերպել իր վերադարձը Հոլիվուդ: Քրուզն էլ իր հերթին խոստացել է օգնել դքսուհուն նոր դերեր ստանալու հարցում: