Գերմանիայում դադարեցվել են «Մատրիցա 4»-ի նկարահանումները

Գերմանիայում կորոնավիրուսի պատճառով «Մատրիցա 4» ֆիլմի նկարահանումները դադարեցվել են։ Տեսարանների մի մասը պետք է նկարահանվեր Բեռլինում, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրը պարբերականին հայտնել է, որ Warner Bros. Pictures ստուդիան անորոշ ժամկետով դադարեցրել է աշխատանքը։ Այդուհանդերձ, նշվում է, որ թիմից ոչ ոք վարակված չէ։

Գլխավոր դերակատարներ Քիանու Ռիվզն ու Քերի-Էն Մոսը Գերմանիա էին ժամանել Սան Ֆրանցիսկոյից, որտեղ ավելի վաղ պապարացիները նրանց նկատել էին մի քանի դրվագների նկարահանման ժամանակ։

Ֆիլմի մի հատվածն էլ ծրագրվում է նկարահանել Չիկագոյում։