«Իրար չենք տեսնում, բայց լսում ենք, երազներումս ամեն օր հանդիպում ենք»․ Լիլիթ Մուրադյանի հուզիչ գրառումը հոր մասին

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն իր ինստագրամյան միկրոբլոգում կիսվել է հայրիկի հետ արխիվային լուսանկարով, որն արվել է Լիլիթի ու հաղորդավար Վահե Խանամիրյանի հարսանյաց արարողության ժամանակ։ Լուսանկարին կից Լիլիթը կիսվել է հայրիկի մասին կարոտով ու հուշերով։

«Պապ, ծնունդդ շնորհավոր, ամեն ասածդ հիշում եմ, ուժեղ եմ միշտ, վստահ առաջ եմ նայում, ինձ միշտ ասում էիր «Լիլիթիկ, դու բայց ուրիշ տիպն ես» , միասին նստում էինք սրճարանում ու ժամերով խոսում, հիմա էլ ենք խոսում, իրար չենք տեսնում, բայց լսում ենք, երազներումս ամեն օր հանդիպում ենք… էսօր էլի կգաս չէ՞…լիքը բան ունեմ քեզ պատմելու…ճիշտ էիր ասում պապ…Վահեն շատ լավ տղայա»,- գրել է հաղորդավարուհին։