Կապույտ թարթիչներ, սեքսուալ հագուստ․ Wing 21-ի նոր ֆոտոշարքը

Wing 21 կեղծանվամբ հանդես եկող Մարիաննա Քոքչյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Եթե շատերը զբաղմունք են փնտրում կարանտինի ընթացքում չձանձրանալու համար, ապա Մաշը փնտրում է ազատ ժամանակ՝ հանգստանալու։
Գեղեցկուհին պարբերաբար կիսվում է ոչ միայն նոր ֆոտոշարքերով, այլ նաև հանդես է գալիս Գոշի հետ միասին «Կարճ ասած» նախագծում, որը ցուցադրվում է միայն օնլայն հարթակում։

Չնայած իր զբաղվածությանը՝ Wing 21-ը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով երկրպագուներին իր ոճային կերպարը։
Ինստագրամյան հետևորդներին բավականին դուր է եկել նրա սեքսուալ հագուստն ու կապույտ թարթիչները, նրանք հեղեղել են դերասանուհու լուսանկարների մեկնաբանությունները ջերմ խոսքերով ու հաճոյախոսություններով։