Մայրանալ պատրաստվող Սիարան տնային մեկուսացման պայմաններում լուսանկարվել է VOGUE ամսագրի համար

Սիարան շուտով պատրաստվում է երրորդ անգամ մայրանալ։ Երգչուհին տնային մեկուսացման պայմաններում լուսանկարվել է VOGUE ամսագրի համար, իսկ որպես լուսանկարիչ հանդես է եկել երգչուհու ամուսինը։

Սիարան ամսագրի համար արված կադրերից մի քանիսը հրապարակել է իր ինստագրամյան էջում ու դրանց կից գրել․ «Covid-ի ընթացքում հղիությունը յուրօրինակ փորձ է: Չնայած դժվար է, բայց ես իսկապես երախտապարտ եմ, որ այս ընթացքում շրջապատված եմ եղել իմ ընտանիքով: Այնքան հպարտ եմ ամուսնուս կողմից արված այս գեղեցիկ լուսանկարներով»։