Շերը՝ Էլվիս Փրեսլիին մերժելու մասին. «Նրա հեղինակությունն ինձ նյարդայնացնում էր»

The Jennifer Hudson Show-ի ընթացքում Շերը պատմել է, թե ինչու է ժամանակին մերժել ռոքնռոլի արքա Էլվիս Փրեսլիին։ 

«Նրա հեղինակությունն ինձ նյարդայնացնում էր։ Ճանաչում էի նրա շրջապատին, գիտեի, որ լավ մարդիկ են: Պարզապես մի փոքր հուզվում էի նրա հեղինակությունից: Մանկուց եղել եմ Էլվիսի երկրպագուն։ 10 տարեկան էի, երբ մայրս ինձ տարավ Pan Pacific՝ Էլվիսին տեսնելու։ Երբ մեծացա, նա ինձ հրավիրեց Լաս Վեգաս, բայց այնքան վախեցա, որ չգնացի», – պատմել է հայազգի երգչուհին: Նա խոստովանել է, որ իր տարիքի տղամարդիկ միշտ վախեցել են մոտենալ իրեն, իսկ երիտասարդները՝ ոչ: Այդ պատճառով էլ Շերին դուր են եկել երիտասարդները:

Հիշեցնենք, որ 78-ամյա երգչուհու ներկայիս ընտրյալը երաժշտական ​​ղեկավար 38-ամյա Ալեքսանդր Էդվարդսն է: