Բեթվումենի դերը բաժին է հասել սևամորթ, բիսեքսուալ դերասանուհու

DC-ն շուտով կինոսերների դատին կհանձնի «Բեթվումեն» սերիալի երկրորդ եթերաշրջանը, որի գլխավոր դերը կկատարի սևամորթ, բիսեքսուալ Ջավիսիա Լեսլին։
Նման փոփոխություն է կատարվել, որովհետև աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով Ռուբի Ռոուզը հեռացել է նախագծից, ինչը շատ է տխրեցրել երկրպագուներին։ Սերիալը անտարբեր չի թողնի ֆանտաստիակա ժանրի սիրահարներին, այն կներկայացնի Բեթվումենին յուրովի։
Սերիալում վերջինս հրեական ծագում ունեցող կին է, փորձառու մարտիկ և լեսբուհի։ Այժմ գլխավոր հերոսուհու անունը Ռայան Ուայլդեր է լինելու։
Սակայն կլինեն նաև այլ անակնկալներ։