Ալեքսանդր Բույնովը բարդ վիրահատության է ենթարկվել (լուսանկար)

Ռուս հայտնի երգիչ Ալեքսանդր Բույնովն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել` հայտնելով, որ ենթարկվել է բավական ծանր վիրահատության:
Բույնովը չի նշել, թե ինչն է եղել վիրահատության պատճառը, սակայն հայտնի է, որ աստղի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով էլ նրան շտապ տեղափոխել էին հիվանդանոց:
«Վիրահատությունից հետո ավելի բարի եմ դարձել, որովհետև երկրի կեսն ապրում է առանց դրա», – հրապարակված լուսանկարին կից գրել է 70-ամյա արտիստը: