Հայկ Ավանեսյանի նոր հավաքածուն ներկայացրել են «քարե մանեկենները»

Կարանտինային ռեժիմն ու համավարակը լուրջ վնասներ հասցրին բազմաթիվ ոլորտների, որոնցից մեկը նաև նորաձևությունն էր: Ցուցադրությունները չեղարկվում են, բրենդները սնանկանում են, սակայն որոշ դիզայներներ կարողանում են ելք գտնել այս դժվարին իրավիճակից:
Ուկրաինաբնակ դիզայներ Հայկ Ավանեսյանի նոր հավաքածուն ներկայացրել են արձանները: Հավաքածուն ստեղծելիս դիզայները ոգեշնչվել է զինվորական հագուստներից: Դիզայները անձամբ է իրականացրել ֆոտոշարքը: Նորաձևության սիրահարները բարձր են գնահատել Ավանեսյանի կրեատիվությունն ու դրական կարծիքներ են հայտնել հավաքածուի վերաբերյալ: