Անաստասիա Վոլոչկովան մոռացել է, որ հայտարարել էր իր հարսանիքի օրը

Անաստասիա Վոլոչկովան կարծես մոռացել է ամսիներ առաջ արած իր հայտարարության մասին: Նա հստակ նշել էր, որ կամուսնանա 2020 թվականի սեպտեբերի 10-ին: Այժմ նա հանգստանում է Թուրքիայում իր սիրեցյալի հետ, ում մինչ օրս ոչ ոք չի տեսել։ Ընդ որում, արձակուրդ գնալիս նա հայտարարել էր, որ դա իր հարսանեկան ճամփորդությունն է:
«Ինձ թվում է, որ հարսանեկան ճամփորդությունը հարսանիքից առաջ բավականին յուրօրինակ է » — Instagram-ում գրել էր աստղը:

Սակայն այժմ նա իր ինստագրամյան էջում պարուհին հանդես է եկել նոր հայտարարությամբ` հերքելով ամուսնության մասին իր իսկ հաղորդած լուրերը:
«Որքան բամբասանք կարելի է իմանալ սեփական անձի մասին, հատկապես հանգստի ժամանակ։ Ինձ արդեն ամուսնացրել են առանց ինձ, հարսանիքի ամսաթիվ են անգամ որոշել և պատմություններ են տարբեր հորինել: Կողմնորոշվեք, որովհետև իմ արտաբերած ամեն մի բառը, որը հաճախ նաև ասում եմ կատակով, ընկալվում է որպես կարևոր իրադարձություն և ծնում է ասեկոսեներ։ Իսկ ես, պարզապես, հիացմունքով և ուրախությամբ հանգստանում եմ», – ասել է Անաստասիան:

Անկախ նրանից, թե Անաստասիան իսկապես մոռացել է այդ մասին, թե ինչ-ինչ պատճառներով տոնակատարություննն է հետաձգվել, իրականում ոչ ոք դեռ չգիտի: Բայց այն, որ պարուհին սիրելին ունի և նրա հետ շատ երջանիկ է,ակնառու է, քանզի Վոլոչկովան անդադար լուսանկարներ է հրապարակում, որտեղ ներկայացնում է սիրելիի անակնկալներեն ու նվերները: