Այտուցներն անցել են. Լյուբով Ուսպենսկայան ցուցադրել է դեմքը երիտասարդացումից հետո (լուսանկարներ)

Շաբաթներ առաջ ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան տեսանյութ էր հրապարակել իր ինստագրամյան էջում, որը զարմացրել էր երկրպագուներին: Տեսանյութում նրա դեմքն ուժեղ այտուցված տեսք ուներ: Երկրպագուները ենթադրել էին, որ վերջինս ամբողջական երիտասարդացման ծառայության է դիմել, և գեղեցկության սրահ կատարած այցից հետո նրա դեմքն այտուցվել է:

Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ նշելով, որ այժմ երգչուհին նոր լուսանկարներ է հրապարակել սոցցանցում՝ ցույց տալով թարմացած դեմքը:

Լուսանկարներից դատելով՝ դեմքի այտուցներն իջել են, և երգչուհին այժմ շատ ավելի լավ տեսք ունի. դեմքին անգամ կնճիռներ չկա, ինչին և ձգտում էր հասնել Ուսպենսկայան: Լուսանկարներում նա պատկերված է իր ընկերոջ, «Ձայնը» շոուի 7-րդ եթերաշրջանի մասնակից Լևան Կբիլաշվիլիի հետ:

Աղբյուրը նկատում է, որ երգչուհին որոշել է փոխել արտաքինը մայրանալուց առաջ: Վերջերս նա վճռականորեն հայտարարել էր, որ ցանկանում է դարձյալ մայրանալ և միաժամանակ երկու երեխա է ցանկանում՝ տղա և աղջիկ: Նա անգամ հայտնել էր, որ պատրաստ է Ալլա Պուգաչովայի օրինակով արտամարմնական բեղմնավորում անել: Սակայն եթե նախկինում պատրաստ էր ինքնուրույն ծննդաբերել, ապա այժմ նշում է, որ ավելի հակված է փոխնակ մոր ծառայությանը դիմելու:

Մայրության հարցն Ուսպենսկայայի համար շատ ցավալի թեմա է: Նա ամուսնացել է շատ վաղ հասակում՝ 17 տարեկանում, և իր առաջին հղիությունը ողբերգական ավարտ է ունեցել: Նրա երկվորյան որդիները մահացել են. մեկը՝ ծննդաբերության ժամանակ, մյուսը՝ մի քանի օր անց: Եվ միայն 4-րդ ամուսնության ժամանակ է նա զգացել մայրության բերկրանքը: Դստերը՝ Տատյանային, արտիստուհին ունեցել է 35 տարեկանում: Այժմ աղջիկը 31 տարեկան է, սակայն մոր հետ նրա հարաբերությունները լարված են: Վերջինս բնակվում է ԱՄՆ-ում: