Քիմ Քարդաշյանի նոր հավաքածուն` նախատեսված հղիների համար, քննադատությունների է արժանացել

39-ամյա Քիմ Քարդաշյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Աստղի նոր բիզնես գաղափարը ցանցում թեժ հակասությունների պատճառ է դարձել:
SKIMS-ի հիմնադիրը ներկայացրել է հղի կանանց համար ներքնազգեստի հավաքածու: Քիմը հրապարակել է մի կադր, որում մոդելները ցուցադրում են սեքսուալ բոդիներ` նախատեսված հղի կանանց համար: Աստղն իր դիզայներական թիմի հետ միասին նաև մայրերի համար հատուկ կրծկալ է թողարկել: Կրծկալի ճարմանդները հնարավոր է հեշտությամբ արձակել երեխայի կերակրման ժամին:

Քանյե Ուեսթի կինը նշել է, որ նոր հավաքածուն վաճառքի կհանվի սեպտեմբերի 16-ին: Հեռուստաաստղը հավաստիացրել է, որ խիտ հյուսվածքը չի կաշկանդի ապագա մայրերի շարժումները և նրանց անհարմարություն չի պատճառի: Ներքնազգեստ կօգնի երևալ ավելի նիհար ու կթաքցնի ցելյուլիտը:
Գնորդները չեն գնահատել սա: Աստղը խիստ քննադատության է արժանացել։
«Չեմ հասկանում, թե ինչ կարիք կա հղի կանանց համար ուղղիչ ներքնազգեստ թողարկելու», «Քարդաշյանը ձգտում է ձևավորել այն ամենը, ինչ տեսնում է իր շուրջը», «Դե իհարկե, այն ամենը, ինչի մասին ես մտածում եմ հղիության ընթացքում, նիհար տեսք ունենալն է»,-  քննադատել են հետևորդները: