Նատալյա Վոդյանովան վերջապես ամուսնացել է․ մանրամասներ

Երեկ 38-ամյա մոդել Նատալիա Վոդյանովան և 43-ամյա ձեռնարկատեր Անտուան ​​Առնոն ամուսնացել են։ Սիրահարները չեն հանրայնացրել այդ ուրախ իրադարձությունը, արարողությունը գաղտնի է եղել և տեղի է ունեցել Փարիզի քաղաքապետարանի շենքում:

Նատալյա Վոդյանովան և Անտուան ​​Առնոն միասին են արդեն ինը տարի: 2014-ին նրանք որդի են ունեցել՝ Մաքսիմը, իսկ երկու տարի անց ծնվեց նրանց երկրորդ որդին՝ Ռոմանը: Վոդյանովան երեք երեխա ունի նաև իր նախկին ամուսնուց՝ Ջասթին Պորտմանից: Նատալյայի և Անտուանի նշանադրության մասին հայտնի դարձավ Ամանորին։ Մոդելն ինքը կիսվեց այդ լուրով: Ավելի ուշ նա խոստովանել է, որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել դրանից մի քանի ամիս առաջ։ Ամուսինները նախատեսում էին նշել հարսանիքը ամռանը, բայց կորոնավիրուսի պատճառով տոնակատարությունը հետաձգվել էր։