Xzibit-ն աջակցել է Հայաստանին ու կոչ արել միջոցներ փոխանցել Արցախին

Ամերիկացի հայտնի ռեփեր և շոումեն Xzibit-ն ինստագրամյան իր էջում աջակցել է Հայաստանին և կոչ է արել միջոցներ փոխանցել Արցախին։ Ռեփերն «Արցախն ուժեղ է» («ARTSAKH STRONG») գրությամբ լուսանկար է հրապարակել։

«Աղոթում եմ իմ բոլոր հայ եղբայրների և նրանց ընտանիքների համար։ Եթե կարող եք, օգնենք ֆինանսապես»,- գրել է շոումենը։

Նշենք, ոև ավելի վաղ նմանատիպ նախաձեռնությամբ հանդես են եկել Քիմ և Քլոե Քարդաշյանները, ինչպես նաև նրանց եղբայրը՝ Ռոբ Քարդաշյանը։