Դակոտա Ջոնսոնն իր ամուսնու հետ վթարի են ենթարկել երիտասարդ կնոջ

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմից Դակոտա Ջոնսոնը և նրա ամուսինը՝ «Coldplay» խմբի վոկալիստ Քրիս Մարտինը, վերադառնալով նյույորքյան «The Tonight Show Starring Jimmy Fallon» հեռուստածրագրից, ճանապարհին վթարի են ենթարկել երիտասարդ կնոջ, ով ոտքի լուրջ վնասվածք է ստացել:
Երիտասարդ կինը զբոսնելիս է եղել իր փոքրիկ որդու և ամուսնու հետ:

Քրիս Մարտինը, ով եղել է ղեկին, խախտելով երթևեկության կանոնները, անցել է կարմիր լուսի տակով և չի նկատել իր առաջ հայտնված հետիոտնին:
Դակոտա Ջոնսոնն ամուսնու հետ անգամ չեն լսել կնոջ բղավոցները, նրանք մեքենայից դուրս են եկել միայն այն ժամանակ, երբ տեսել են իրենց մոտեցող ոստիկանին:
Շտապ օգնության բժիշկների պնդմամբ՝ կնոջ ոտքը լուրջ վնասվել է: Տուժածին շտապ հոսպիտալացրել են:

Աստղային զույգը ներողություն է խնդրել երիտասարդ կնոջից ու նրա ընտանիքից՝ խոստանալով փոխահտուցել բուժման համար անհրաժեշտ ծախսերը:
Շշուկներ են պտտվում, որ սա առաջին դեպքը չէ և Քրիս Մարտինը հաճախ է իր անուշադրության պատճառով հայտնվում նման իրավիճակում:
Իհարկե, նման ցավալի հետևանքով դեպքեր դեռ չեն եղել, բայց տարիներ առաջ լրատվամիջոցները կրկին քննարկում էին, թե որքան անուշադիր վարորդ է Քրիս Մարտինը: