Մահացել է դերասան Հյու Քեյս-Բերնը

74 տարեկանում մահացել է ավստրալացի դերասան Հյու Քեյս-Բերնը, որը խաղացել է «Խելագար Մաքս» եւ «Խելագար Մաքս. զայրույթի ճանապարհ» ֆիլմերում։ Այս մասին հայտնել է ռեժիսոր եւ սցենարիստ Թեդ Հեյգանը։

«Ես անընդհատ ապշում եմ, որ նա 1979թ.-ին «Խելագար Մաքս» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հակահերոսին եւ 2015թ.-ին՝ «Խելագար Մաքսը. զայրույթի ճանապարհ» ֆիլմի կենտրոնական հակահերոսին՝ Անմահ Ջոյին»,- Twitter-ում գրել է նա։

Հեյգանը նրան անվանել է «ավստրալական կինոյի չգովերգված հերոս»։