Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարը դարձավ 86 տարեկան (լուսանկարներ)

Հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարը դարձավ 86 տարեկան:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի նախաձեռնությամբ Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի հաղորդավարական բաժնի ուսանողներն այսօր հանդիպեցին Նարա Շլեպչյանի հետ:
Այս անակնկալ հանդիպումը դարձավ ուսանողների առաջին բաց դասը. հաղորդավարուհին կիսվեց իր բազմամյա հեռուստատեսային փորձով, խորհուրդներ տվեց ապագա հաղորդավարներին և պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:

2015 թվականին հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած երկարամյա ակնառու վաստակի համար, ինչպես նաև ծննդյան հոբելյանի առթիվ` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նառա Շլեպչյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Հաղորդավար Նառա Շլեպչյանը ծնվել է 1935թ. Երևանում:  Ավարտել է Երևանի Չեխովի անվան դպրոցը, այնուհետև Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական ռուսական և օտար լեզուների ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: 1956թ. նոյեմբերի 29-ից, Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին օրը, աշխատել է որպես հաղորդավար և եղել է Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը: Հեղինակել և վարել է բազմաթիվ և բազմաբովանդակ ծրագրեր: