Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը լուսանկարվել են Givenchy-ի նոր հավաքածուի ֆոտոշարքում (լուսանկարներ)

Սուպերմոդելներ Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը լուսանկարվել են ֆրանսիական հեղինակավոր Givenchy ապրանքանիշի գարուն-ամառ 2021 հավաքածուի ֆոտոշարքում, հայտնում է Daily Mail-ը և հավելում, որ մոդելները մտերիմ ընկերուհիներ են։

25-ամյա Քենդալն ու 24-ամյա Բելլան լուսանկարներում հանդես են եկել շատ թեթև դիմահարդարմամբ։ Քենդալը կրում է կարմիր հագուստ, որը տաբատի հատվածում զարդարված է ոսկեգույն թելերով, ինչպես նաև ոսկեգույն հաստ շղթա ու օղեր։ Բելլա Հադիդը ներկայացնում է հավաքածուի մեկ այլ՝ սպիտակ հագուստ, որը ներառում է բաճկոն։

Տեսանյութում նրանց հաջորդում է մոդել Անոք Յային, ով հավաքածուից սև զգեստ է կրում՝ այն համադրելով կարմիր պայուսակի հետ։

Քենդալի մայրը՝ Քրիս Ջեները, հրապարակել է տեսանյութը և կից գրել․ «Քենդալը` Givenchy-ի նոր ֆոտոշարքում»։