Ինչո՞ւ «Looney Tunes»-ի հայտնի հերոս սկունսը չի հայտնվի «Տիեզերական ջեմ» ֆիլմում

«Looney Tunes» և «Merrie Melodies» մուլտսերիալների հայտնի հերոս սկունսը՝ Պեպե լե Պյուն. չի հայտնվի «Տիեզերական ջեմ» ֆիլմի սիքվելում. կերպարի վարքագիծն անընդունելի են համարել այլ հերոսների նկատմամբ բռնի գործողությունների պատճառով։
Ֆիլմից հանվել է տեսարանը, որում Պեպեն բարում հետապնդում է աղջկա։ Միայն թե դերասանուհին, որը մարմնավորել է այդ կերպարին, վշտացել է. նա ցանկացել է երիտասարդ սերդնի ցույց տալ, որ այդպես չի կարելի անել, գրում է The Hollywood Reporter-ը։

Պեպե լե Պյուն առաջին անգամ էկրաններին հայտնվել է 1945 թվականին։ Այն լայն հանրությանը ծանոթ է Մայքլ Ջորդանի մասնակցությամբ «Տիեզերական ջեմ» նախագծից։ Ժապավենի սիքվելը կթողարկվի այդ տարվա հուլիսին։