«Բալես, ինձանով կյանքդ սկսել է, բայց ինձնով չի վերջանում». Գրիգոր Դանիելյանի հուզիչ գրառումը՝ հոր հիշատակին

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն Ինստագրամի իր էջում հուզիչ գրառում է արել հանգուցյալ հոր մասին՝ նրա ծննդյան առթիվ:
«Այսօր հայրս կդառնար 70 տարեկան:
Վերջին օրերն էին, ննջասենյակում կանգնած էի, պապան պառկած, լուռ նայում էինք իրար, աչքերով խոսում, մեկ էլ զանգեցին, դուրս պետք է գայի.
-Պապ ջան:
-Ջանդ անուշ (իր խոսքն էր):
-Մի հատ գործ ունեմ, գնամ, մի ժամից կգամ:
-Բալես, ինձանով կյանքդ սկսել է, բայց ինձնով չի վերջանում:

Արդեն 4 ամիս է, ինչ մեզ հետ չես պապ ջան, կարոտում եմ շատ, բայց խոսքերդ չեմ մոռանում ու շարունակում եմ ապրել:
Շնորհավոր ծնունդդ, լույսի մեջ մնաս պապ ջան»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Գրիգորի հայրը մահացել էր 2020 թվականի նոյեմբերին: Գրիգորն այդ մասին հայտնել էր սոցցանցերի իր էջերում՝ գրելով, որ պատրաստ չէր: