Ջեյսոն Դերուլոն շուտով հայրիկ կդառնա․ լուսանկար

31-ամյա Ջեյսոն Դերուլոն և նրա 27-ամյա սիրեցյալը՝ Ջեննա Ֆրումսը, սպասում են իրենց առաջնեկին։ Ջեյսոնն իր ինստագրամյան էջում կիսվել է ռոմանտիկ տեսանյութով, որտեղ առաջին անգամ երկրպագուները տեսել են Ջեննայի կլորացած փորիկը։
Ջեննան էլ իր հերթին կիսվել է Ջեյսոնի հետ սիրառատ լուսանկարով՝ կից գրելով․«Մայրիկ ու հայրիկ»։

 

 

Ավելի վաղ Ուիլ Սմիթն իր միկրոբլոգում կիսվել էր տեսանյութով, որն անչափ անհանգստացրել էր երկրպագուներին: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ջեյսոն Դերուլոն պատահմամբ գոլֆի մականով կոտրում Սմիթի ատամները: Տեսանյութի մեկնաբանությունները րոպեների ընթացքում հեղեղվել են հազարավոր կարծիքներով: Որոշ օգտատերեր կարծել են, որ տեսանյութը բեմադրված է, քանի որ Սմիթը հարվածից հետո չի արյունահոսել, վնասվածք չի ունեցել։