Բեյոնսեն Մայամիում ընկերուհիների հետ հանգստից լուսանկարներ է հրապարակել

Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն սոցցանցերում հրապարակել է Մայամիում ընկերուհիների հետ հանգստի լուսանկարները։

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 39-ամյա երգչուհին այս հանգստյան օրերն ամուսնու՝ երգիչ Jay-Z-ի հետ անցկացրել է Սաութ Բիչում (South Beach), իսկ նախօրեին ժամանակ է անցկացրել նաև ընկերուհիների հետ։

Ivy Park սպորտային հագուստի բրենդի հիմնադիր Բեյոնսեն, որը կրել է փայփլուն և էլեգանտ մոխրագույն զգեստ՝ այն համադրելով աքսեսուարների և սև ակնոցի հետ, նավով շրջել է ընկերուհիների հետ։

Նշենք, որ անցած շաբաթ երգչուհին և նրա ամուսինը նշել են իրենց ամուսնության 13-ամյակը։