Beat Film Festival-ի բացումը կլինի «Սփարքս եղբայրներ» ֆիլմի ցուցադրությամբ

Beat Film Festival-ի մրցութային ծրագրում ընդգրկված է 10 ֆիլմ։

Beat Film Festival-ի նոր մշակույթի մասին վավերագրական կինոյի փառատոնը կբացվի ռեժիսոր Էդգար Ռայթի «Սփարքս եղբայրներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ: Փառատոնի շրջանակներում հանդիսատեսին սպասում են ցուցադրություններ ազգային մրցանակաբաշխության գալա պրեմիերաներ, ինչպես նաև դասախոսություններ ու հանդիպումներ ռեժիսորների հետ:

«Բացմանը կցուցադրենք «Սփարքս եղբայրներ» փաստավավերագրական ֆիլմը: Այն մեզ հրապուրել է մի շարք պատճառներով, և առաջինը կինոնկարի ստեղծողն է՝ իր սերնդի ամենահայտնի ռեժիսորներից մեկը՝ Էդգար Ռայթը: Ռեժիսորը հումորի դիպուկ զգացումով է նկարել The Sparks խմբի մասին ֆիլմը, ընդ որում դա արել է իր նախաձեռնությամբ»,- ՏԱՍՍ-ին պատմել է փառատոնի համահիմնադիր և ծրագրային տնօրեն Կիրիլ Սորոկինը:

Ցուցադրություններն այս տարի կանցկացվեն երկու ձևաչափով՝ օֆլայն «Հոկտեմբեր» կինոկենտրոնում, Վավերագրական կինոյի կենտրոնում, «Գեղարվեստական» կինոթատրոնում և այլ հարթակներում, ինչպես նաև առցանց ՝ «Кинопоиск HD»  հարթակում:

Հանդիսատեսին կներկայացվեն ֆին հայտնի ճարտարապետ, մոդեռնիստ Ալվար Աալտոյի մասին պատմող «Աալտո» փաստավավերագրական ժապավենները, «Վենդերսը»՝ նվիրված գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսին, «Երկինքը Բեռլինի վրա» դրամայի հեղինակին և այլ գործեր:

Beat Film Festival-ը հիմնադրվել է 2010 թվականին։ Փառատոնում ցուցադրվում են երաժշտական, ժամանակակից արվեստի, մեդիայի, փողոցային մշակույթի, նորաձևության, սպորտի և նոր տեխնոլոգիաների արդի աշխատանքները։