Հյու Գրանտը նոր ֆիլմում հանդես կգա չարաֆործի կերպարով (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Հյու Գրանտը 2023 թվականին էկրան բարձրացող Dungeons & Dragons ֆիլմում չարագործի դեր է ստանձնել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ դերասանին առաջին անգամ նկատել են ֆիլմի նկարահանման հրապարակում։

60-ամյա դերասանին նկատել են Մեծ Բրիտանիայի Սոմերսեթ կոմսությունում ընթացող նկարահանումների հրապարակում, որի ժամանակ նա կրել է սպիտակ վերնաշապիկ, մանուշակագույնի և ոսկեգույնի համադրությամբ ժիլետ և համապատասխան շարֆ։

Ֆիլմում, որում դերասանը մարմնավորելու է չարագործ գլխավոր հերոսին, նկարահանվելու են նաև Քրիս Փեյնը, Միշել Ռոդրիգեսը, Ջասթիս Սմիթը և Ռեժե Ժան Փեյջը։