Երգչուհի Օքսի Ավդալյանը կտրուկ ոճափոխության է դիմել

Երգչուհի Օքսի Ավդալյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ կտրուկ ոճափոխված է: Նա կարճ սանրվածքով է, բայց չի նշել կեղծամո՞վ է, թե՞ հրաժարվել է իր երկար վարսերից:

Մեկնաբանություններում հետևորդները գրել են, որ Օքսիի նոր տեսքն իրենց դուր է գալիս: Նշենք, որ երգչուհին մազերի հետ կապված ոճափոխություններ հազվադեպ է անում:

Հավելենք, որ Օքսին առավել հայտնի է համացանցային տիրույթում։ Նա ամուսնացած է: Նրա ամուսինը՝ Վահագ Ավագյանը, նկարահանվել է երգչուհու «Սերս մեղք եմ համարելու» տեսահոլովակում: Զույգն ունի մեկ դուստր՝ Ադրիանան: