«Իսկական ընկերություն». Սալմա Հայեկը կիսվել է Պենելոպե Կրուսի հետ արխիվային լուսանկարներով

Պենելոպե Կրուսը երեկ նշել է ծննդյան տարեդարձը։ Հոլիվուդյան աստղը դարձավ 50 տարեկան։ Սալմա Հայեկը սոցցանցում արխիվային լուսանկարներով շնորհավորել է ընկերուհուն:

«Շնորհակալ եմ, Տեր, շատ տարիներ առաջ Երկիր հրեշտակ ուղարկելու համար: Մենք բոլորս, ովքեր հանդիպել ենք նրա հետ, գիտենք, որ նա մեր կյանքը դարձրեց խենթ, հուզիչ, իմաստալից, ոգեշնչող և այնքան սիրով սովորեցրեց մեզ համերաշխություն և հավատարմություն: <…> Դու արտասովոր կին ես, և տարեցտարի ավելի ու ավելի ես դառնում»,- մակագրել է դերասանուհին հրապարակումը։

Երկրպագուները, իհարկե, չէին կարող անտեսել նման հուզիչ գրառումը. «Սա իսկական ընկերություն է», «Այնքան հաճելի է իրական բարեկամություն տեսնել շոու-բիզնեսում», «Ինչ գեղեցիկ եք»: