Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ․ 73-ամյա Միխայիլ Շուֆուտինսկին երազում է հայր դառնալու մասին

Ապրիլի սկզբին հայտնի շանսոնյե Միխայիլ Շուֆուտինսկին նշել է 73-ամյակը։ Չնայած իր տարիքին, նա դեռ ամբիցիոզ է, եռանդուն և կյանքով լեցուն։ Ընդ որում, ոչ միայն ստեղծագործական։ Վերջին հարցազրույցներից մեկում դերասանը խոստովանել է, որ երազում է կրկին հայր դառնալ։

Ինչ-որ մեկն այս հայտարարությունն անհեթեթ է համարել, բայց երկրպագուների մեծամասնությունն ուրախացել է հանճարեղ շանսոնյեի համար։ Իսկ ի՞նչ է որ։ Նա ունի կայուն աշխատանք, խնայողություններ, անշարժ գույք․ երեխան հաստատ ապահովված կլինի։ Դե, ամենակարևորը, երեխայի մայրը կլինի «Ատաման» շոու բալետի գեղեցիկ կին պարուհի Սվետլանա Ուրազովան:

Արտիստուհու հետ Շուֆուտինսկին շատ վաղուց է ծանոթ։ Ուրազովան պարել է Միխայիլ Զախարովիչի կոլեկտիվում, երբ վերջինս ամուսնացած էր: 2015 թվականին շանսոնյեի կինը մահացել է սրտի անբավարարությունից, և հենց Սվետլանան է օգնել երգչին վերապրել ողբերգությունը։

Եվ ահա, վերջապես, 2020-ի վերջին պաշտոնապես օրինականացրեցին իրենց հարաբերությունները։ Շուֆուտինսկին փայլում է երջանկությունից և խոստովանում է, որ այս կնոջը սիրում է ամենից շատ և, իհարկե, երազում է տոհմի շարունակության մասին:

«Իհարկե, մենք ցանկանում ենք երեխաներ ունենալ։ Իսկ ո՞վ չի ուզում։ Բոլորն են ուզում։ Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ», – ընդգծել է Միխայիլ Զախարովիչը  Sobesednik.ru-ի հետ հարցազրույցում։

Նա նշել է, որ հանգստություն է ձեռք բերել Սվետլանայի կողքին։ Ամուսինների ամեն առավոտը սկսվում է ավանդական համբույրով։ Սերն ամենակարեւորն է։