Սքարլեթ Յոհանսոնը գեղեցկության և խնամքի պարագաների սեփական ապրանքանիշն է ստեղծել (լուսանկարներ)

BEVERLY HILLS, LOS ANGELES, CALIFORNIA, USA - FEBRUARY 09: 2020 Vanity Fair Oscar Party held at the Wallis Annenberg Center for the Performing Arts on February 9, 2020 in Beverly Hills, Los Angeles, California, United States. 09 Feb 2020 Pictured: Scarlett Johansson. Photo credit: Xavier Collin/Image Press Agency / MEGA TheMegaAgency.com +1 888 505 6342 (Mega Agency TagID: MEGA612194_053.jpg) [Photo via Mega Agency]

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը գեղեցկության և խնամքի պարագաների սեփական ապրանքանիշն է ստեղծել, հայտնում է  բրիտանական Daily Mail պարբերականը։

36-ամյա աստղը, որը նախկինում եղել է Լ’Oreal Paris-ի և Dolce & Gabbana-ի օծանելիքների շարքի  ներկայացուցիչը, պատմել է, որ մանկության տարիներին «հիացած է եղել գեղեցկության վերափոխող ուժով»։ Նա նշել է, որ մայրն իր պատանեկան տարիքից իր մեջ սեփական խնամքի նկատմամբ սեր է սերմանել։

Ապրանքանիշը, որը շուկայում կլինի հաջորդ տարվա սկզբին, ղեկավարելու է Juicy Couture-ի նախկին գործադիր տնօրեն Քեյթ Ֆոսթերը, որը հանդիսանում է ապրանքանիշի համահիմնադիր, իսկ Յոհանսոնը նախագահելու է ընկերությունը։

Դերասանուհին նշել է, որ ապրանքանիշը բոլոր նրանց համար է, որոնք ցանկանում են քիչ ջանք գործադրելով լավ արդյունքի հասնել մաշկի խնամքի հարցում։