«Հավիտյան կսիրեմ քեզ». Կիրկորովը հուզիչ գրառումով է շնորհավորել որդուն

Ռուսական էստրադայի փոփ արքա Ֆիլիպ Կիրկորովը հուզիչ գրառումով է շնորհավորել որդու` Մարտինի ծննդյան տարեդարձը։ Կիրկորովի որդին այսօր դարձել է 9 տարեկան։

Երջանիկ հայրը Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրառում արել։

«Դու իմ հույսն ես, իմ հպարտությունը։ Քո առջև բաց է մի ամբողջ աշխարհ, միլիոնավոր հնարավորություններ, հազար դռներ, ճիշտ ընտրիր քո ուղին։ Իմացիր` ես միշտ կողքիդ եմ և հավիտյան կսիրեմ քեզ ամբողջ սրտով»,- գրել է երգիչը ՝ մաղթելով որդուն մնալ ուժեղ և հավակնոտ։

Երկրպագուները միացել են արտիստի շնորհավորանքներին։ Նրանք բազմաթիվ բարեմաղթանքներ են գրել ու վստահեցրել, որ Մարտինին մեծ ապագա է սպասում։

Նշենք, որ Կիրկորովը երկու զավակ ունի` Մարտինն ու Ալլա Վիկտորյան։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Филипп Киркоров (@fkirkorov)