Ռիհաննան առաջին անգամ հանրությանն է ներկայացել իր վեց ամսական դստեր հետ

Դստեր ծնվելուց հետո առաջին անգամ Ռիհաննան հանրությանն է ներկայացել իր փոքրիկի հետ՝ և իհարկե նորաձև կերպարով։

Երգչուհուն նկատել են Փարիզում իր վեց ամսական դստեր՝ Ռոքի Այրիշի հետ։ Զբոսանքի ժամանակ փոքրիկը կրում էր Ջոն Գալիանոյի 2002 թվականի հավաքածուից վինտաժային Dior գլխարկ։ Անմիջապես պարզ է դառնում, որ փոքրիկ աղջիկը միացել է Հոլիվուդի ամենանորաձև ընտանիքին։

Ավելին, կերպարը լրացնում էր Dior-ի մոխրագույն ծալքավոր զգեստը։ Լուսանկարում նաև երևում է, որ փոքրիկ աղջնակը զբոսանքի ժամանակ կորցրել է իր կոշիկներից մեկը։

Ռիհաննան նույնպես հավատարիմ է մնացել իր՝ որպես ոճի խորհրդանիշի համբավին։ Նա զբոսանքի է դուրս եկել Carhartt գլխարկով, Prada պոլո շապիկով և Dior պայուսակով։ Նրա կողքին էին A$AP Ռոքին և զույգի ավագ որդին՝ Ռիզը։ Նրանց երկրորդ որդին՝ Ռայոթը, այս անգամ լուսանկարում չի երևացել: