Հղի Անաստասիա Ռեշետովան առաջին անգամ սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել իր երկրորդ երեխայի ենթադրյալ հոր հետ. շատերը ենթադրում են, որ նա Վալերի Ցվեկն է։ 30-ամյա մոդելը կեցվածք է ընդունել բազմոցին, իսկ նրան նկարահանել է սիրելին։ Կադրում հայտնվել են միայն նրա ոտքերը։
Լուսանկարին Ռեշետովան կցել է սրտիկի տեսքով էմոջի։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Անաստասիա Ռեշետովան հղի է։ Ըստ լուրերի՝ երեխայի հայրը 30-ամյա գործարար Վալերի Ցվեկն է, ով, իբր, ունի քրեական անցյալ և ալֆոնսի հռչակ։ Համացանցում ենթադրում են, որ մոդելի հղիության պատճառով տապալվել է նրա նշանադրությունը Վլադիսլավ Աբրահամյանի հետ․ իբր նա բաժանվել է Ռեշետովայից այն բանից հետո, երբ իմացել է, որ վերջինս հղի է ուրիշից։ Ինքը՝ մոդելը, սոցցանցերում այս վարկածներն անվանում է «պատվիրված հրապարակումներ»։
















